The Funtoo Linux project has transitioned to "Hobby Mode" and this wiki is now read-only.
Translations:Install/42/hy
Որոշ մայրական տպասալները թւում է թէ աջակրում են UEFI մեկնարկին, բայց իրականում, դա այդպէս չէ։ Պէտք է ձեր հետազօտութիւնը կատարէք․ օրինակ իմ Gigabyte GA-990FXA-UD7 rev 1.1֊ի միջի Award BIOS֊ը CD/DVD֊ից UEFI մեկնարկի հնարաւորութիւն ունի։ Դա բաւական չէ կոշտ սկաւառակի համար UEFI մեկնարկը միացնելու համար, եւ յետագայում Ֆանթու Լինուքս տեղակայելու համար։ UEFI֊ն պէտք է աջակցուի եւ հանովի կրիչների (որպէսզի մեկնարկէք System Rescue CD՝ UEFI օգտագործելով) ե՛ւ ֆիքսուած կրիչների (որպէսզի մեկնարկէք ձեր ապագայ Ֆանթու Լինուքս համակարգը) համար։ Պարզւում է, նոյն տպասալի աւելի թարմ վարկածները (rev 3.0) ունեն նոր BIOS որն արդեն լրիւ աջակցում է UEFI մեկնարկը. Սա կարող է մատնանշել երրորդ սկզբունքը՝ իմացիր քո սարքաշարը։